ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հայաստանի տունը քանդողը երկակի ստանդարտներն են

Հայաստանի տունը քանդողը երկակի ստանդարտներն են
18.02.2013 | 19:10

Հայաստանում գործող իշխանությունը հաղթում է այն պարզ պատճառով, որ, ինչպես կուսակցությունները, քաղաքական գործիչները, այնպես էլ շարքային քաղաքացիները, ընդդիմություն են դառնում միայն սեփական կոշտուկի ցավը զգալուց հետո: Մինչ այդ պաշտոններ են զբաղեցնում, աչք փակում կեղծիքների վրա, անտեսում այն անօրինականությունները, որոնք անձամբ իրենց չեն վերաբերում: Եթե, օրինակ, իրենց նախընտրած թեկնածուն, նախորդ, նախորդի նախորդ կամ նախորդի նախորդի նախորդ ընտրություններում չէր առաջադրվել, շատ-շատերի ծպտունը չէր լսվում ընտրախախտումների, բռնությունների և այլնի մասին, նրանց գոյության մասին էլ հազիվ թե իմանայինք: Մինչդեռ Հայաստանի տունը քանդողը երկակի ստանդարտներն են. երբ ես ընդդիմադիր չէի, ամեն ինչ նորմալ էր, իսկ ահա հիմա, երբ կորցրել եմ պաշտոն, աշխատանք կամ բիզնես, ուրեմն անօրինականություն է ու անարդարություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ